
«Թաթոյան և գործընկերներ»
Իրավաբանական գրասենյակ
Ինչո՞ւ վստահել Թաթոյան և գործընկերներ փաստաբանական գրասենյակին:
Մենք ունենք տարիների փորձ և խորը գիտելիքներ, որոնք երաշխավորում են ձեր իրավունքների պաշտպանության բարձր որակը։
Յուրաքանչյուր գործին ցույց ենք տալիս անհատական մոտեցում՝ հաշվի առնելով հաճախորդի կարիքներն ու հատուկ պայմանները։
Տրամադրում ենք արագ և արդյունավետ իրավաբանական լուծումներ։
Մեր թիմը միշտ պատրաստ է լսել, պատասխանել հարցերին և ապահովել հաճախորդների հետ անընդհատ կապը։
Մենք ստանձնում ենք պատասխանատվություն մեր որոշումների և գործողությունների համար՝ ապահովելով թափանցիկ և պրոֆեսիոնալ աշխատանք։
Մեր գործընկերները հարգված ընկերություններ և հաստատություններ են, որոնք վստահում են մեր փորձառությանը։
Մեզ համար հաջողությունը նշանակում է ձեր խնդրի լուծում և ձեր իրավունքների պաշտպանություն։
Արման Թաթոյան
Ընկերության վարչության նախագահ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, պրոֆեսոր։ Բարձր որակավորում ունեցող իրավաբան-փաստաբան։ Ունի լայնածավալ մասնագիտական փորձ պետական, միջազգային և ակադեմիական կառույցներում։ Ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (2016թ․), ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և ՀՀ կառավարության ներկայացուցչի տեղակալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Համագործակցել է ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ մարդու իրավունքների, քրեական արդարադատության և դատաիրավական բարեփոխումների ոլորտներում։ Որպես դոցենտ և պրոֆեսոր դասախոսում է ԵՊՀ-ում, Հայաստանի ամերիկյան համալսարանում և Արդարադատության ակադեմիայում։ Մի շարք գիտական մենագրությունների և երեք տասնյակից ավել գիտական հոդվածների հեղինակ է:։ Ավարտել է նաև ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցը։

Արմեն Բաղդասարյան
Ընկերության տնօրեն
Իրավաբանական գործունեությունն սկսել է 1999 թվականից՝ մասնագիտանալով քրեական և զինվորական գործերի ոլորտում։ 2007 թվականից սկսած ակտիվ գործունեություն է ծավալել մարդու իրավունքների պաշտպանությունում՝ ներկայացնելով ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց շահերը քաղաքացիական, քրեական և վարչական գործերով Հայաստանի Հանրապետության դատարաններում։ Ա. Բաղդասարյանի աշխատանքային փորձը ներառում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածները։ Նա մասնակցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներին տարբեր երկրներում, ինչը նպաստել է մասնագիտական հմտությունների ամրապնդմանը և բազմակողմանի իրավական փորձի կուտակմանը։ Իրավական ոլորտում տարիների փորձն ու խորը մասնագիտացումը դարձել են ամուր հիմք՝ ձևավորելու նախաձեռնող և վստահելի թիմ, որը պահպանում է որակի բարձր չափանիշներ։
Կարինե Հովհաննիսյան
Ընկերության փաստաբան
Մասնագիտացած է քաղաքացիական իրավունքի ոլորտում։ Նրա խոր իրավական գիտելիքները, մասնագիտական փորձը և իրավաբանական անշեղ ուշադրությունը մանրամասներին հնարավորություն են տալիս իրականացնելու վստահորդների շահերի արդյունավետ և հանձնառու պաշտպանությունը։
Մեր առաքելությունը
Թաթոյան և գործընկերներ փաստաբանական գրասենյակ ՍՊ ընկերությունը առաջարկում է իրավաբանական ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետևյալ ոլորտներում`
- դատական ներկայացուցչություն (քաղաքացիական, քրեական, տնտեսական և վարչական գործերով),
- իրավաբանական աջակցություն քաղաքացիներին և իրավաբանական անձանց,
- իրավաբանական փորձաքննություն և խորհրդատվություն,
- վեճերի այլընտրանքային կարգավորում,
- քաղաքացիության և երկքաղաքացիության հետ կապված խորհրդատվություն և փաստաթղթերի կազմում
Մեր ընկերության նպատակն է ապահովել ծախսային տեսանկյունից արդյունավետ և նպատակահարմար լուծումներ, ինչպես նաև տրամադրել իրավաբանական պաշտպանություն մեր վստահորդներին: Ընկերության փաստաբանները ձեռք են բերել խնդիրները վստահորդների տեսանկյունից տեսնելու, կարիքները գնահատելու և հասկանալու հմտություն, ինչպես նաև վերլուծելու բոլոր հնարավոր ելքերը` լավագույն լուծումն առաջարկելու նպատակով: Մեր թիմը կազմված է փորձառու իրավաբան մասնագետներից, որոնք ծառայությունները մատուցում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: «Թաթոյան և գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ընկերությունը բարձր է գնահատում գործընկերությունը և համագործակցությունը իր վստահորդների հետ և կանգնած է իրենց իրավունքների պաշտպանության համար մինչև բոլոր խնդիրների կարգավորումը
Կապ մեզ հետ
Մեր գրասենյակը գտնվում է Երևանի կենտրոնում, Հանրապետության 67 հասցեում, 3-րդ հարկ, 306 սենյակ