Մեր վստահելի գործընկերները

«Հայաստանի բանկերի միություն» ՀԿ

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) հանդես է գալիս որպես հարթակ՝ հանրությանը ներկայացնելու Հայաստանում գործող բոլոր բանկերի գործունեությունը, նախաձեռնությունները, ուսումնական ծրագրերն ու բանկային համակարգի կարևորագույն իրադարձությունները։ ՀԲՄ խորհուրդը, ելնելով միության կանոնադրության 9.4.17-րդ կետից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի դրույթներով, որոշում է կայացրել ստեղծել «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկը։ Այդ նպատակով հաստատվել են նաև «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի կանոնադրությունն ու կանոնակարգը։ Թաթոյան և գործընկերներ փաստաբանական գրասենյակը, համագործակցելով կազմակերպության հետ, տրամադրել է իրավական փորձագիտական եզրակացություն՝ օրենսդրական վերլուծության շրջանակներում։

«Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ՓԲ

«Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ՓԲ ընկերությունը, Թաթոյան և գործընկերներ ընկերության հետ համագործակցության հուշագրի շրջանակներում մատուցում է հետևյալ ծառայությունները՝ ա. Բիզնես խորհրդատվական ծառայություններ՝ Պատվիրատու ընկերության բիզնեսի կառավարմանը, նոր բիզնեսի (պրոյեկտի) իրագործելիությանն ու իրականացման պլանավորմանը առնչվող խորհրդատվական ծառայություններ, բ. Իրավաբանական խորհրդատվական ծառայություններ՝ ՀՀ-ում և արտերկրում Պատվիրատուի ինկորպորացիայի (պետական գրանցման) և վերջինիս գործունեությանը վերաբերող իրավական և իրավաբանական խնդիրների կարգավորմանը, ուղեկցմանը և օժանդակությանն առնչվող խորհրդատվական ծառայություններ, գ. Հարկային խորհրդատվական ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և միջազգային հարկային համակարգերի, իրավակարգավորումների, վարչարարությանն առնչվող խորհրդատվական ծառայություններ, դ. Հաշվապահական հաշվառման խորհրդատվական ծառայություններ՝ Պատվիրատու ընկերության հաշվապահական հաշվառման վարմանը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը, ինպես նաև հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների միջազգային և ազգային ստանդարտների գործնական կիրառմանն առնչվող խորհրդատվական ծառայություններ։

«Վիլլամոնտան» ՍՊ

«Վիլլամոնտան» ՍՊ ընկերությունը Հայաստանում և մարզերում խթանում է զբոսաշրջության և կավագործության ոլորտների զարգացումը՝ ներկայացնելով երկրի մշակույթը և տեսարժան վայրերը ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկներին։ Ընկերությունը նաև իրականացնում է հյուրանոցային գործունեություն Երևանում, Գյումրիում և Սյունիքի մարզում։ Թաթոյան և գործընկերներ փաստաբանական գրասենյակն ապահովում է ընկերության իրավական խորհրդատվությունը և ներկայացնում նրա շահերը տարբեր իրավահարաբերություններում։