about

Ծառայություններ

Կորպորատիվ իրավունք

Թաթոյան և գործընկերներ փաստաբանական գրասենյակը մատուցում է համապարփակ իրավական ծառայություններ իրավաբանական անձանց՝ ապահովելով իրավական աջակցություն ինչպես առօրյա գործունեության, այնպես էլ ռազմավարական ծրագրավորման շրջանակում։ Մենք տրամադրում ենք հետևյալ ծառայությունները`

  • Իրավաբանական խորհրդատվություն ընկերությունների կառավարման, կազմակերպման և օպերատիվ գործունեության հարցերում,
  • Իրավաբանի մշտական աջակցություն՝ որպես կազմակերպության խորհրդատու՝ տարբեր իրավական խնդիրների լուծման գործընթացում,
  • Աշխատանքային իրավունքի հարցերի լուծում՝ ներառյալ գործատու-աշխատակից հարաբերությունները,
  • Բիզնեսի, ապրանքանիշի և անվանման գրանցում,
  • Ընկերությունների վերակազմավորում, միաձուլում, բաժանում և լուծարում,
  • Պայմանագրային իրավունքի ամբողջական սպասարկում՝ ներառյալ կազմումը, վերլուծությունը և իրավական վավերացումը,
  • Խորհրդատվություն հարկային խնդիրների և վեճերի դեպքում,
  • Իրավական համապատասխանության մշտադիտարկում՝ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ տեղեկացվածություն ապահովելով և համապատասխան լուծումներ առաջարկելով։

Մեր մասնագետները մեծապես կարևորում են յուրաքանչյուր վստահորդի իրավաբանական անվտանգությունն ու գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը։ Բոլոր տվյալներն ու փաստաթղթերը, որոնք ստացվում են համագործակցության ընթացքում, խստորեն պահպանում են գաղտնիության սկզբունքը։Մենք բարձր ենք գնահատում մեր վստահորդների վստահությունն ու ձգտում ենք կառուցել երկարաժամկետ և կայուն գործընկերություն։

Կապ մեզ հետ

Մեր գրասենյակը գտնվում է Երևանի կենտրոնում, Հանրապետության 67 հասցեում, 3-րդ հարկ, 36 սենյակ

(+37491) 00-60-40 տնօրեն՝ Արմեն Բաղդասարյան, արտոնագրված փաստաբան, արտոնագիր թիվ 689